Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հայտարարվել է մրցանակաբաշխություն

Հայտարարվել է մրցանակաբաշխություն
06.07.2012 | 13:48

«Տաշիր» հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայտարարում է Հայոց ցեղասպանության մասին գրախոսվող միջազգային գիտական պարբերականներում (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն: Խրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) Social Sciences Citation Index, Arts and Humanities Citation Index, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography of the Social Sciences, Philosophy Documentataion Center eCollection, ERIH (European Reference Index for the Humanities), WestLaw, Linguistic Bibliography և նմանատիպ այլ միջազգային շտեմարանների ցանկերում: Մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2015-ի մարտի 31-ը ներառյալ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ